Օպերատիվ

«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս

հոկտեմբերի 30, 2024

ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ կարճատև տեսակցության նպատակով հիմնարկ է այցելելու քաղաքացի և փորձելու է կալանավորված անձին բջջային հեռախոս փոխանցել։ 

Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն բաժնի ծառայողները հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ս․Կ․-ի եղբորը՝ քաղաքացի Ա․Կ․-ին։ Խուզարկության արդյունքում Ա․Կ․-ի մոտից հայտնաբերվել է բջջային հեռախոս։ 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։