Պաշտոնական

«Վարդաշեն» ՔԿՀ-ում կապիտալ վերանորոգվել և կահավորվել է երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակը

մայիսի 26, 2025

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակում են իրականացվել շինվերանորոգման, ընդհանուր բարեկարգման և ներքին հարդարման աշխատանքներ:

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կապիտալ վերանորոգվել, կահավորվել և շահագործման է հանձնվել ազատազրկված անձանց երկարատև տեսակցությունների համար նախատեսված տարածքը՝ երկու ննջասենյակով, խոհանոցով և սանհանգույցով։

Վերանորոգված և նոր կահավորանքով հագեցած սենյակն ազատությունից զրկված անձին հնարավորություն կտա արժանապատիվ պայմաններում տեսակցել իր հարազատներին և կնպաստի արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդմանը։