Օպերատիվ

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են թաքցված բջջային հեռախոսներ

մարտի 21, 2023

Սույն թվականի մարտի 20-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով հիմնարկի օպերատիվ բաժնից ստացված տեղեկությունները, անձնական խուզարկության են ենթարկել կնոջ հետ կարճատև տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձին:

Արդյունքում՝ վերջինիս գոտկատեղից հայտնաբերվել է բջջային հեռախոս:

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նույն օրը հայտնաբերել են ևս 2 բջջային հեռախոս, որոնք մեկ այլ կալանավորված անձի մոտ տեսակցության եկած քաղաքացին թաքցրել էր գոտու տակ: