Օպերատիվ

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի մոտից հայտնաբերվել է թաքցված բջջային հեռախոս

մայիսի 13, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները քաղաքացու հետ տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ ԿՄ-ին։ Վերջինիս մոտից հայտնաբերվել է բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։