Մշակութային

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր Երվանդ Քոչարի կյանքի և գործունեության վերաբերյալ միջոցառում

նոյեմբերի 10, 2025

Քրեակատարողական ծառայության և Հայաստանի մշակույթի գործիչների, մշակութային կազմակերպություների համագործակցության շրջանակներում իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ՝ ուղղված ազատազրկված անձանց վերասոցիալականացմանը:

Վերոգրյալի շրջանակներում Քրեակատարողական ծառայության և «Երվանդ Քոչարի թանգարան» ՊՈԱԿ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր Երվանդ Քոչարի կյանքի և գործունեության վերաբերյալ միջոցառում: Թանգարանի աշխատակիցներ Արման Վարդանյանը և Աշոտ Մարաբյանը ազատազրկված անձանց ցուցադրել են Քոչարի մասին պատմող «Երվանդ Քոչար» տեսաֆիլմը:

Ֆիլմի դիտումից հետո Արման Վարդանյանը հնարավորինս համապարփակ ներկայացրել է եզակի հուշեր արվեստագետի կյանքից՝ անդրադառնալով նրա ստեղծագործական ժառանգությանը, տարբեր տարիների գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքներին, քանդակներին: