Պաշտոնական

Վերապատրաստման դասընթաց՝ քրեակատարողական հիմնարկների հոգեբանների համար

սեպտեմբերի 05, 2022

Եվրոպայի խորհրդի «Առողջության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում «Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ-ի կողմից սույն թվականի օգոստոսի 22-31-ը անցկացվել է «Հոգեբանական աջակցության եղանակները» թեմայով դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանման և մի շարք քրեակատարողական հիմնարկների հոգեբանները: 

Հոգեբանների վերապատրաստման դասընթացը բաղկացած է եղել երեք մոդուլից՝ հոգեբանական խորհրդատվություն, արտ-թերապիա և կոգնիտիվ թերապիա: Բացի տեսական գիտելիքների քննարկումից՝ իրականացվել են նաև գործնական հմտությունների զարգացմանն ուղղված աշխատանքներ՝ հաշվի առնելով դրանց կիրառելիությունն ու սահմանափակումները քրեակատարողական հիմնարկներում: