Մարզական
Վոլեյբոլի մրցաշար ազատազրկված կանանց մասնակցությամբ
փետրվարի 26, 2020
Ազատազրկված անձանց առօրյան հնարավորինս կենսական դարձնելու, ինչպես նաև ազատ ժամանակն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են իրականացվել տարբեր ձևաչափերի միջոցառումներ:
Փետրվարի 25-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հերթական մարզական միջոցառումը՝ վոլեյբոլի մրցաշար ազատազրկված կանանց մասնակցությամբ:
Խաղը, որի նպատակը հաղթանակը չէր, այլ առօրյան ֆիզիկական ակտիվությամբ հագեցնելը, անցել է բավական մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ: