Պաշտոնական

Տարեվերջյան խորհրդակցություն քրեակատարողական վարչությունում

դեկտեմբերի 26, 2014

Դեկտեմբերի 26-ին քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը տարեվերջյան խորհրդակցություն անցկացրեց քրեակատարողական ծառայության բոլոր ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Ամփոփելով 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքները` քրեակատարողական վարչության պետն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում, անցանկալի և անօրինական երևույթներից խուսափելու նպատակով հանձնարարեց ուժեղացնել ծառայությունը` շեշտադրելով հատկապես պահպանության և անվտանգության ապահովման աշխատանքները: