Օպերատիվ

Տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերել են թաքցրած հեռախոս

հունվարի 24, 2025

Հունվարի 23-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու հսկիչ-անցագրային կետի դիմաց գտնվող զննությունների համար նախատեսված սենյակում ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Ռ. Ա.-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ա. Ս.-ին: Արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ թաքցրած ներքնազգեստում:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ: