Հոգևոր

Տնօրհնեքի և կարագօրհնեքի արարողություն՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում

ապրիլի 21, 2022

Հայ առաքելական եկեղեցու հոգևոր բարեպաշտական արարողություններից մեկը տնօրհնեքն է, որը կատարվում է եկեղեցու սպասավորների կողմից Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարությանը հաջորդող օրերին։

Ապրիլի 21-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ կատարվել է տնօրհնեքի և կարագօրհնեքի արարողությունը։

Տեր Զենոնը զատկական շարականի կատարմամբ, Սուրբ Ավետարանով և խաչով օրհնել է ներկաներին և մարդու ֆիզիկական գոյության երեք հիմնական տարրերը՝ հացը, աղը և ջուրը, որոնք խորհրդանշում են խաղաղությունը, մաքրությունն ու մկրտությունը։ Այնուհետև հիմնարկի ամբողջ տարածքը ցողել է օրհնված ջրով և ներկաներին բաժանել տնօրհնեքի աղ ու հացից։