Մշակութային

Ցուցահանդես Մարտիրոս Սարյանի հիշատակին՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում

դեկտեմբերի 29, 2022

Դեկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել ցուցահանդես, որը նվիրված էր  հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանին:

Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Սևան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ:

Կիրառական արվեստի նմուշների ցուցահանդեսին մասնակցել է 25 դատապարտյալ: Այն իրականացվել է քրեակատարողական հիմնարկում գործող  Մշակութային ինքնագործ միավորման և ՊՈԱԿ-ի «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» ծրագրի «Խեցեգործություն» առարկայի շրջանակներում՝ առարկայի ուսուցչուհի Վիկտորյա Գասպարյանի գործուն մասնակցությամբ: 

Նման միջոցառումները էապես փոխում են դատապարտյալների վերաբերմունքը հոգևոր և բարոյական արժեքների նկատմամբ, նպաստում են կյանքի ու ապագայի հանդեպ նրանց լավատեսության ձևավորմանը և վերասոցիալականացման առավել դինամիկ ընթացքին: