Պաշտոնական

Փաստաբան Սոսե Չանդոյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպում-քննարկում է ունեցել ազատազրկված անձանց հետ

նոյեմբերի 12, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ ազատությունից զրկված անձանց համար կազմակերպվել էր հանդիպում-քննարկում փաստաբան, դասախոս Սոսե Չանդոյանի հետ։

Հանդիպման ընթացքում մասնակիցներին տրվել է խորհրդատվություն քրեական, քրեակատարողական և քրեական դատավարության օրենսգրքերի շուրջ՝ նպատակ ունենալով բարձրացնել նրանց իրազեկվածությունը և իրավագիտակցությունը։