Պաշտոնական

Քաղաքացիների ընդունելություն քրեակատարողական վարչությունում

մարտի 28, 2015

Մարտի 27-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում առաջին անգամ կազմակերպվեց քաղաքացիների ընդունելություն:

Լսելով քաղաքացիներին՝ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը որոշ հարցերի լուծում տվեց հանդիպման ընթացքում, իսկ որոշ խնդիրների ուսումնասիրման նպատակով, ըստ ոլորտների, տրվեցին համապատասխան հանձնարարականներ: