Օպերատիվ

Քաղաքացուհին փորձել է թմրամիջոց փոխանցել ազատազրկված անձին

հոկտեմբերի 22, 2021

Սույն թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, անձնական խուզարկության են ենթարկել կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Հ. Զ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս ներքնազգեստից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 23 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով առանձնացված փաթեթներ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: