Օպերատիվ
ՔԿԾ և Ոստիկանության ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվեց
մայիսի 20, 2019
Մայիսի 17-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի և ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձին կարճատև տեսակցության այցելած անձը կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր 3 գր սպիտակ, փոշենման զանգված:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: