Պաշտոնական

Քննարկում քրեակատարողական վարչությունում

նոյեմբերի 13, 2015

Նոյբեմերի 10-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին ՔԿՎ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների  բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Ռ.  Ալավերդյանը, այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետի տեղակալ Է. Ավագյանը, «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Հովակիմյանը, կենտրոնի մասնագետները և Մեծ Բրիտանիայի Հերթֆորշեր  համալսարանի ավագ դասախոս, միջազգային փորձագետ Էնդրյու Բերնհարդտը:

Հանդիպմանը քննարկվեցին սոցիալական աշխատանքի կազմակերպման խնդիրները, Մեծ Բրիտանիայի համապատասխան գերատեսչության  պրոբացիայի  և ՍՀԻԱ բաժինների համատեղ գործունեության փորձը և դրա փոխանակման հնարավորությունները:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն իրականացված այցելությանը հաջորդեց Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Ամիաս Մուզի և Է. Բերնհարդտի համատեղ այցը ՀՀ ԱՆ  «Աբովյան» ՔԿՀ:

Հյուրերը շրջայց կատարեցին հիմնարկում, ծանոթացան նրա գործունեությանը, հանդիպեցին իրենց  պատիժը կրող  կանանց հետ, ապա Է. Բերնհարդտի կողմից ՔԿՀ-ի անձնակազմի ներգրավմամբ մասնագիտական գործունեության զարգացման  վերաբերյալ գործնական դասընթաց անցկացվեց:

Միջոցառումները ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվեցին Մեծ Բրիտանիայի դեսպանատան նախաձեռնած «Բրիտանական հորիզոններ» ծրագրի, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության համագործակցության շրջանակներում: