Մարզական

Քրեակատարողական ծառայողի օրվան նվիրված սեղանի թենիսի առաջնություն՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում

հոկտեմբերի 22, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը Քրեակատարողական ծառայողի օրվան և Քրեակատարողական ծառայության կազմավորման 106-ամյակի կապակցությամբ կազմակերպել էր սեղանի թենիսի առաջնություն ազատազրկված անձանց և հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների միջև։

Միջոցառմանը ներկա են եղել Վանաձորի համայնքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ, Լոռու մարզի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Էրիկ Կոստանյանը և մարզիչ Տիգրան Մկրտչյանը։

Առաջնության արդյունքներով առաջին երեք մրցանակային տեղերը զբաղեցրել են դատապարտյալներ Գ Պողասյանը, Ա Սաֆարյանը և ԴԴավթյանը, որոնք Վանաձոր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանի կողմից ստացել են պատվոգրեր։