Օպերատիվ

Քրեակատարողական ծառայողները խուզարկության արդյունքում կալանավորված անձի մոտից հայտնաբերել են հմտորեն թաքցրած կասկածելի զանգված

սեպտեմբերի 22, 2025

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ընդունված կալանավորված անձ Ա. Մ.-ի մոտից անձնական խուզարկության արդյունքում կիսավարտիքի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են թմրանյութի նմանվող, սպիտակ, բյուրեղանման 0.55 գրամ կասկածելի զանգված:

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: