Պաշտոնական

Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները մասնակցում են ուսումնական վարժանքների

մայիսի 07, 2025

Arm Tactical ուսումնական կենտրոնում շարունակվում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման վարժանքները։

Կենտրոնի մասնագետների հսկողությամբ ծառայողները պարբերաբար իրականացնում են հատուկ կրակային վարժություններ՝ զենքի կիրառման հմտությունները զարգացնելու, ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, ինչպես նաև իրենց ֆիզիկական և մարտական պատրաստվածությունն անհրաժեշտ վիճակում պահելու և բարելավելու նպատակով։