Պաշտոնական

Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղարին

մարտի 27, 2024

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանն անձնակազմին է ներկայացրել ՀՀ վարչապետի՝ 2024 թվականի մարտի 26-ի որոշմամբ Քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար նշանակված Տիգրան Իգիթյանին։

Ամբակում Գրիգորյանը շնորհավորել է նորանշանակ գլխավոր քարտուղարին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք համակարգում ընթացող բարեփոխումների բարդ ու պատասխանատու ժամանակաշրջանում։ 

Տիգրան Իգիթյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար և հավաստիացրել, որ համատեղ ուժերով կիրականացնեն համակարգում իրենց առջև դրված նպատակներն ու նախանշված խնդիրները։