Պաշտոնական
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ներկա է գտնվել բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությանը
հուլիսի 07, 2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացված բանակային խաղերին ՀՀ արդարադատության նախարարության թիմը իրավապահ մարմինների հաշվարկով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և տեղակալ Գուրգեն Սարգսյանը ներկա են գտնվել բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությանը։ Ծովինար Թադևոսյանը մրցանակներ է հանձնել «Կողմնորոշում» մրցաձևում հաղթող ճանաչված մասնակիցներին, այդ թվում՝ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներքին անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության փոխգնդապետ Լիանա Անդրեասյանին։