Պաշտոնական

Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը նորանշանակ գլխավոր քարտուղարին ներկայացրել է անձնակազմին

սեպտեմբերի 26, 2022

2022 թվականի սեպտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը աշխատակիցներին է ներկայացրել Ծառայության նորանշանակ գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանին: Ներկա են եղել Ծառայության ղեկավար անձնակազմը, կենտրոնական մարմնի ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների պետերը, ինչպես նաև նախկին գլխավոր քարտուղար Արտակ Ղազարյանը:

Նախ՝ Սերգեյ Ատոմյանը շնորհակալություն է հայտնել Արտակ Ղազարյանին բարեխիղճ աշխատանքի և արձանագրած դրական արդյունքների համար, ապա՝ շնորհավորելով նորանշանակ գլխավոր քարտուղարին՝ հույս հայտնել, որ վերջինս իր աշխատանքային մեծ փորձառության շնորհիվ կշարունակի առաջընթաց գրանցել համակարգային բարեփոխումների շրջանակներում:

Նախկին գլխավոր քարտուղար Արտակ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Ծառայության պետին և ողջ անձնակազմին աջակցության ու համագործակցության համար և ընդգծել, որ գրանցված առաջընթացը թիմային աշխատանքի արդյունք է: Նա նաև հաջողություն և բեղմնավոր աշխատանք է մաղթել նորանշանակ գլխավոր քարտուղարին:

Արամ Նիկոյանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով բարձր վստահության համար, նշել է, որ անձնակազմի հետ միասին ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ կգրանցեն բարձր ցուցանիշներ: