Պաշտոնական

Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

ապրիլի 07, 2022

Հարգելի՛ կանայք, օգտվենք առիթից և մեր հոգու ողջ անկեղծությամբ կրկին շնորհավորենք արդեն միայն հայուհիներին նվիրված գեղեցիկ տոնի կապակցությամբ։  

Այս տոնը ևս մեկ հնարավորություն է՝ արժևորելու հայուհու դերակատարումը բոլորիս կյանքում։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր անձ ի սրտե ցանկանում է տեսնել հայ կնոջը առողջ՝ ընտանեկան և անձնական երջանկությամբ շրջապատված, խաղաղ և խոստումնալի գարունների գալիքով։ 

Սիրելի՛ հայուհիներ, շնորհավոր Մայրության և գեղեցկության տոնը, ցանկանում եմ, որ դուք վայելեք ընտանեկան երջանկության, մայրության ողջ բերկրանքը և ձեր խաղաղ ներկայությամբ ամբողջականացնեք մեր կյանքի իմաստն ու լինելիությունը։

Շնորհավորում եմ նաև անազատության մեջ գտնվող կանանց՝ մաղթելով նրանց առողջություն և երջանկության պահեր ազատության մեջ։