Քրեակատարողական ծառայության՝ 2025 թվականի գործունեության ամփոփում․ պայմանական վաղաժամկետ ազատում և անվտանգային գոտիների փոփոխություն
փետրվարի 25, 2026
Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են ազատազրկված անձանց պայմանական վաղաժամկետ ազատման և անվտանգային գոտիների փոփոխության վերաբերյալ 2025 թվականի վիճակագրական տվյալները՝ համեմատական վերլուծությամբ 2024 թվականի ցուցանիշների հետ։
Ընդհանուր առմամբ՝ 2025 թվականին արձանագրվել է պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացների ակտիվացում և անվտանգային գոտիների ու պայմանների մեղմացման դրական դինամիկա, ինչը վկայում է անհատական գնահատման և վերասոցիալականացման գործընթացների արդյունավետության աճի մասին։
Պայմանական վաղաժամկետ ազատում
Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ զեկույցներ՝
- 2025թ․ – 900
- 2024թ․ – 765
- Աճ՝ 135-ով
Պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալներ՝
- 2025թ․ – 170
- 2024թ․ – 138
- Աճ՝ 32-ով
Անվտանգային գոտիների և պայմանների փոփոխություն
Դրական տեղաշարժեր են գրանցվել նաև դատապարտյալների անվտանգային գոտիների և պայմանների փոփոխության ցուցանիշներում․
- բարձրից միջին անվտանգային գոտի տեղափոխվել է 19 դատապարտյալ (2024թ․ - 11),
- միջինից ցածր անվտանգային գոտի՝ 17 դատապարտյալ (2024թ․ - 11),
- բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններից մեղմ՝ 7 դատապարտյալ (2024թ․ - 1),
- միջին անվտանգային գոտու խիստ պայմաններից մեղմ՝ 15 դատապարտյալ (2024թ․ - 15),
- ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններից մեղմ՝ 17 դատապարտյալ (2024թ․ - 14)։