Պաշտոնական

Քրեակատարողական ծառայության 4 աշխատակից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից

դեկտեմբերի 26, 2019

Դեկտեմբերի 25-ին ծառայողական պարտականությունները, առաջադրանքները բարեխիղճ և պատշաճ կատարելու և Հայաստանի Հանրապետության դատախազության հետ արդյունավետ համագործակցության համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ, արդարադատության կապիտան Իշխան Հովհաննեսի Հակոբջանյանը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետ, արդարադատության ավագ լեյտենանտ Ավետիս Հովհաննեսի Չուրջյանը պարգևատրվել են «Հայաստանի Հանրապետության դատախազության 100-ամյակ» հոբելյանական մեդալներով,  իսկ «Արմավիր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետներ, արդարադատության լեյտենանտ Ստեփան Սամվելի Հարությունյանի և արդարադատության ավագ լեյտենանտ Վահե Սամվելի Սիմոնյանի նկատմամբ հայտարարվել է շնորհակալություն, նրանք պարգևատրվել են նաև «Հայաստանի Հանրապետության դատախազություն» կրծքանշաններով:

Նշենք, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահպանմանը, նաև արգելված իրերի և առարկաների հայտնաբերմանն ուղղված համալիր միջոցառումների շրջանակներում իրականացնելով օպերատիվ-հետախուզական տվյալները, 2019թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 08:45-ի սահմաններում, անձնական խուզարկության էին ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Հ.Կ.-ին և վերջինիս բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերել էին «B8» մակնշմամբ, թմրամիջոց պարունակող, 0,4 գրամ ընդհանուր քաշով 2 դեղահաբ: նաև արգելված իրերի և առարկաների հայտնաբերմանն ուղղված համալիր միջոցառումների շրջանակներում իրականացնելով օպերատիվ-հետախուզական տվյալները, 2019թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 08:45-ի սահմաններում, անձնական խուզարկության էին ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Հ.Կ.-ին և վերջինիս բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերել էին «B8» մակնշմամբ, թմրամիջոց պարունակող, 0,4 գրամ ընդհանուր քաշով 2 դեղահաբ: 

Հ.Կ-ն ձերբակալվել է:

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ նույն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ա.Մ․-ն ակնհայտ ապօրինի գործողության՝ թմրամիջոց և հոգեմետ նյութ քրեակատարողական հիմնարկ փոխադրելու համար անհայտ անձից ստացել էր 30.000 ՀՀ դրամ կաշառք և վերցնելով արգելված իրեր պարունակող պոլիէթիլենային տոպրակը՝ այն պահել էր իր անձնական օգտագործման «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայում, որը դեկտեմբերի 20-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Ա.Մ.-ի՝ «Արմավիր» ՔԿՀ ներկայանալուց հետո, նույն հիմնարկի ծառայողների կողմից ենթարկվել էր զննության: Ավտոմեքենայի հետևի նստատեղի տակից հայտնաբերվել էր վերոնշյալ տոպրակը, որում առանձնացված փաթեթներով առկա են եղել 95 գրամ ընդհանուր քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ, հոգեմետ նյութ պարունակող «Прегабалин канон» մակնշմամբ 19 դեղապատիճ, ինչպես նաև թմրամիջոցի նմանվող, 4 գրամ ընդհանուր քաշով սպիտակ, փոշենման զանգված:

Մ.Ա.-ն նույնպես ձերբակավել է:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ արդարադատության նախարարության ծառայողներին ծառայողական պարտականությունները մեծ պատասխանատվությամբ և բարեխղճորեն կատարելու համար՝ նշելով նաև, որ նման ծառայողներն իրենց աշխատանքով փաստում են քրեակատարողական ծառայության կողմից հանդես բերվող, ծառայության շարքերը հանցավոր հակումներ ունեցող և քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց հետ հանցավոր կապերի մեջ մտնող անձանցից մաքրելու հաստատակամությունը։

Ըստ գլխավոր դատախազի՝ նման վարքագիծ դրսևորող պաշտոնատար անձանց արարքներն ավելի վնասակար են, քանի որ հանցանք կատարելուց բացի՝ իրենց վարքագծով նրանք խոչընդոտում են ազատազրկման դատապարտված անձանց ուղղման պետության գործառույթի, ընդհանրապես պատժի նպատակների իրականացմանը։ Այս առումով դրա դեմ պայքարելու վճռականություն և կամք դրսևորող ծառայողների բարեխղճությունը, պետության առջև պարտքի զգացումով առաջնորդվելը պետք է խրախուսվեն և վերածվեն օրինաչափ և համընդհանուր աշխատելաոճի։