Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է մրցույթներ քաղաքացիական և քրեակատարողական ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու մասին
փետրվարի 15, 2023
Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատողի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Էջմիածին, Չոբանքարա):
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ մինչև 2023 թվականի փետրվարի 20-ը ներառյալ:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի մարտի 30-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում (ք. Երևան, Տերյան 89):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի ապրիլի 03-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում (ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63):
Հիմնական աշխատավարձը 267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ է:
Մանրամասներն՝ այստեղ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի առաջատար մասնագետի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2023 թվականի փետրվարի 17-ից մինչև 2023 թվականի մարտի 06-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի մարտի 20-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի մարտի 20-ին ՝ժամը 12.00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63):
Հիմնական աշխատավարձը 300685 (երեք հարյուր հազար վեց հարյուր ութսունհինգ) ՀՀ դրամ է:
Մանրամասներն՝ այստեղ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետի քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան ք. Երևան, Արշակունյաց 63):
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2023 թվականի փետրվարի 15-ից մինչև 2023 թվականի մարտի 03 -ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ը:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի մարտի 17-ին՝ ժամը 10.00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում (ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63):
Հիմնական աշխատավարձը 267867 (երկու հարյուր վաթսունյոթ հազար ութ հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամ է:
Մանրամասներն՝ այստեղ
Մրցույթներին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63, հեռախոսահամար՝ 060-37-37-55, էլեկտրոնային փոստի հասցե՝ kadrer@penitentiary.am):