Պաշտոնական

Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

հուլիսի 12, 2023

Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբանի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Արշակունյաց 2):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ մինչև 2023 թվականի հուլիսի 17-ը ներառյալ:  

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին (հասցե՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ, ք. Երևան, Տերյան 89):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում (ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63):

Հիմնական աշխատավարձը 267․072 ՀՀ դրամ է:

Մանրամասներն՝ այստեղ: