Պաշտոնական
Քրեակատարողական ծառայությունը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը
ապրիլի 24, 2022
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմը, Ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի գլխավորությամբ, ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրը, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։