Պաշտոնական

Քրեակատարողական ծառայությունը մասնակցել է Ղրղզստանի ԱՆ Պատիժների կատարման ծառայության կազմակերպած կոնֆերանսին

օգոստոսի 11, 2023

2023 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության շտաբի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Ռաֆայել Հարությունյանը մասնակցել է Ղրղզստանի Հանրապետության արդարադատության նախարարության Պատիժների կատարման ծառայության կողմից կազմակերպված կոնֆերանսին: «Քրեակատարողական համակարգի զարգացման արդի հարցերը. հայրենական և միջազգային փորձը» թեմայով կոնֆերանսը նվիրված է եղել Ղրղզստանի վերոնշյալ ծառայության կազմավորման 20-ամյակին և անցկացվել է առցանց եղանակով: 

Ռաֆայել Հարությունյանն ԱՊՀ մասնակից պետությունների և Բիշքեկում ԵԱՀԿ գրասենյակի գործընկերներին ներկայացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության վերջին տարիների ձեռքբերումներն ու ոլորտի զարգացման հեռանկարները: Մասնավորապես անդրադարձ է եղել քրեակատարողական հիմնարկների գործունեության թափանցիկության ապահովման նպատակով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղադրված տեսահսկման նորագույն սերնդի համակարգին և Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում կահավորված օպերատիվ կառավարման կենտրոնական կայանին: Բացի այդ, ի թիվս այլ ձեռքբերումների՝ ներկայացվել է քրեակատարողական համակարգի պատմության մեջ առաջին անգամ պետական միջոցների հաշվին ներդրված օտարերկրյա ազատազրկված անձանց թարգմանչական ծառայություններ մատուցելու ծրագիրը:

Ամփոփելով ելույթը՝ Ռ. Հարությունյանն ընդգծել է Քրեակատարողական ծառայության հետագա նախագծերի իրականացման ուղիները: