Օպերատիվ

Քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարն արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ

ապրիլի 27, 2023

Ազատազրկված անձանց կողմից արգելված իրերի պահման և շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ, անվտանգության ապահովման և հատուկ նշանակության բաժինների ծառայողները «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման ու օպերատիվ բաժինների ծառայողներ հետ համատեղ սույն թվականի ապրիլի 25-ին իրականացրել են համալիր միջոցառումներ: 

Դրանց արդյունքում հիմնարկի տարբեր խցերի թաքստոցներից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ՝ բաժանորդային քարտերով, լիցքավորման սարքեր, Smart ժամացույց, խաղաքարտեր, պարաններով ամրացված պարկեր՝ փոխանցումներ կատարելու համար, և տարբեր տեսակի կտրող-ծակող արգելված իրեր: