Պաշտոնական
Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները
փետրվարի 03, 2026
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին է ներկայացվել Քրեակատարողական ծառայության 2025 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:
Ըստ այդմ`
- 2025 թվականի ընթացքում բարելավվել է ավելի ցածր անվտանգային գոտիներ և պայմաններ տեղափոխելու վիճակագրական պատկերը։
- Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները և ծառայողների աշխատանքային պայմանները՝ վերանորոգվել են մեծ թվով խցեր և կացարաններ, սանհանգույցներ, մարզասենյակներ, աշխատասենյակներ և այլն։
- Ընդլայնվել է ազատազրկված անձանց աշխատանքային զբաղվածության շրջանակը։
- Բարելավվել է վերասոցիալականացման միջոցառումներին ազատազրկված անձանց ներգրավվածության ցուցանիշը։
- Իրականացվել են հանրակրթական, բուհական, հետբուհական և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր։
2026 թվականի համար նախանշվել են՝
- պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի վերանայում
- ՔԿՀ-ների պարագծի անվտանգության ապահովման մոդելի վերանայում
- ազատությունից զրկված անձանց ուղեկցումների ամբողջական իրականացում
- ատեստացիայի նոր ձևաչափի մշակում
- բոլոր ՔԿՀ-ներում էլեկտրոնային հսկողության իրականացում։