Քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները մասնակցել են վերապատրաստման դասընթացների
մայիսի 12, 2022
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասումների և ինքնասպանությունների զննության և ռիսկի գնահատման» գործիքակազմի ներդրման նպատակով 2022 թվականի մայիսի 10-ին և 11-ին կայացել են վերապատրաստման դասընթացներ քրեակատարողական հիմնարկների համապատասխան աշխատակիցների մասնակցությամբ:
Դասընթացներն իրականացվել են «Քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելման 2021-2022 թվականների ռազմավարությունը և դրա իրականացման 2021-2022 թվականների միջոցառումների ծրագիրը» ռազմավարության և Եվրոպայի խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակներում:
Դասընթացները վարել է ԵԽ ազգային փորձագետ Արշակ Գասպարյանը: Ներկայացվել և քննարկվել են ինքնավնասման ու ինքնասպանությունների ռիսկերի գնահատման գործիքները, ինքնասպանության ռիսկերի կառավարման պլանի կազմումը, համակարգումը, կատարումը և թեմային վերաբերող այլ հարցեր:
Դասընթացները կրելու են շարունակական բնույթ: