Մարզական

Քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են շախմատի, շաշկու և դոմինոյի առաջնություններ

հուլիսի 04, 2024

Ազատազրկված անձանց վերասոցիալականացման, դրական վարքագծի ձևավորման, ազատ ժամանակն արդյունավետ և հետաքրքիր անցկացնելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվան ընդառաջ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել են սպորտային միջոցառումներ: 

Մասնավորապես՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում շուրջ տասը դատապարտյալների միջև անցկացվել է դոմինոյի առաջնություն: «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալներն իրենց ուժերը փորձել են շախմատի, շաշկու և դոմինոյի առաջնություններում: «Արմավիր» ՔԿՀ-ի քսաներկու ազատազրկված անձանց համար կազմակերպվել է շախմատի առաջնություն: