Մշակութային
Քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել են սպորտային և մշակութային միջոցառումներ
դեկտեմբերի 30, 2022
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկները տարին ամփոփում են տարբեր ձևաչափի միջոցառումներով։ Մասնավորապես՝ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը ազատազրկված անձանց համար կազմակերպել էր շաշկու ներհիմնարկային մրցաշար, որին մասնակցել է շուրջ 22 դատապարտյալ։ Հաղթողներին շնորհվել է շնորհակալագրեր։
«Վանաձոր» ՔԿՀ-ում հանրակրթական դասընթացներին ընդգրկված ութ ազատազրկված անձանց շրջանում իրականացվել է անգլերենի բաց դաս, որի թեման եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում նոյեմբերի վերջին հինգշաբթի նշվող պետական, ազգային տոնը՝ Գոհաբանության օրը։ Ցուցադրվել է նաև օրվան նվիրված վավերագրական ֆիլմ՝ անգլերեն լեզվով։