Մշակութային

Քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել է առցանց այցելություն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

հուլիսի 25, 2025

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը, համագործակցելով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ, կազմակերպել էր ազատազրկված անձանց առցանց այցելությունը թանգարան։

Թանգարանի էքսկուրսավար Անահիտ Հախվերդյանն ազատությունից զրկված անձանց ներկայացրել է Վանի թագավորության պատմությունը, ենթակառուցվածքները, տնտեսությունը և անկումը։ Ցուցադրվել են նաև Վանի թագավորության զարգացած կենցաղի, արհեստների, ճարտարապետության մասին վկայող գտածոները։