Հոգևոր
Քրեակատարողական հիմնարկներում նշվել է Սուրբ Զատիկը
ապրիլի 18, 2022
Ապրիլի 17-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, որը խորհրդանշում է Քրիստոսի հարությունն ու դրանով մահկանացուների մեղքերին հարություն տալը։
Սուրբ Զատիկը նշվել է նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում։ Մասնավորապես՝ «Աբովյան» և «Սևան» ՔԿՀ-ներում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների նախաձեռնությամբ, հոգևոր հայրեր Տեր Արսեն քահանա Համբարձումյանի և սարկավագ Տեր Ստեփանոսի առաջնորդությամբ կատարվել է Սուրբ Հարության արարողությունը ազատազրկված անձանց մասնակցությամբ։
Արարողությունը սկսվել է տերունական աղոթքով, այնուհետև հոգևոր հայրերը ներկայացրել են օրվա խորհուրդը, իսկ ավարտին ներկաներին բաժանվել են օրհնված զատկական հավկիթներ։