Օպերատիվ

Օղուն բնորոշ հոտով հեղուկ՝ կալանավորի համար բերված մրգերում

ապրիլի 22, 2022

Ապրիլի 21-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել Ա․ Ղ․-ի կողմից կալանավորված անձ Ջ․ Մ․-ի անվամբ բերված հանձնուքը։ Արդյունքում նարինջների, կիվիների և թուրինջների մեջ հայտնաբերվել է օղուն բնորոշ սուր հոտով կասկածելի հեղուկ։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական և դատանյութագիտական փորձաքննություն։