Օպերատիվ

Օպերատիվ տեղեկությունների իրացմամբ հայտնաբերվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ ներնետված փաթեթ

փետրվարի 15, 2024

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները հնարավոր ներնետման մասին, փետրվարի 14-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին իրականացրել են տեղանքի զննություն։ 

Արդյունքում՝ լվացքատան մերձակայքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել սպունգներով փաթեթավորված 5 բջջային հեռախոս և 2 USB լար։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։