Մշակութային
Օտարազգի և հայ ազատազրկված անձանց համար «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ցուցադրվել է օտար լեզվով ֆիլմ
հուլիսի 30, 2024
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, իրավական և հոգեբանական աշխատանքների բաժնի և հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյլաների համագործակցությամբ ու նախաձեռնությամբ կազմակերպվել է ֆիլմի դիտում հիմնարկում պահվող օտարազգի դատապարտյալների և կալանավորված անձանց համար: Հայ պատամության էջերին նվիրված ֆիլմը ցուցադրվել է անգլերենով, ներկա են եղել նաև անգլերենի դասընթացներին մասնակցած հայ ազատազրկված անձինք:
Ֆիլմի ավարտից հետո տեղի է ունեցել քննարկում՝ հատկապես պարզելու համար անգլերենի իմացության աստիճանը: