Մարզական
Օտարերկրյա ֆուտբոլիստներն ընդդեմ հայերի
հունիսի 22, 2018
ֆուտբոլի աշխարհի առաջնության ոգևորվածության ալիքը հասավ նաև ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Հունիսի 22-ին հիմնարկում ֆուտբոլային հանդիպում անցկացվեց պատիժը կրող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների միջև: Հայաստանի թիմը խաղում էր արգենտինացի, չինացի, պերուացի, իրանցի, աֆղանստանցի, ռումինացի և լիբանանցի դատապարտյալների հետ: Օտարերկրյա դատապարտյալներն այս խաղով զորակցություն հայտնեցին աշխարհի առաջնությանը մասնակցող իրենց ազգային թիմերին:
Դաշտում անզիջում պայքար էր, որն ավարտվեց 7:4 հաշվով` հօգուտ օտարերկրյա դատապարտյալների: Ֆուտբոլային հանդիպումները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կլինեն շարունակական: