Մարզական
Ֆուտբոլային խաղ՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում
հուլիսի 21, 2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել մարզային միջոցառում՝ ֆուտբոլային առաջնություն դատապարտյալների միջև։ Մրցել են հիմնարկի բարձր անվտանգային գոտու և ցածր անվտանգային գոտու դատապարտյալները: Խաղն ավարտվել է 5:3 հաշվով՝ հօգուտ ցածր անվտանգային գոտու դատապարտյալների:
Ֆուտբոլային առաջնությունը կրելու է շարունակական բնույթ, խաղալու են բոլոր անվտանգային գոտիներում պատիժ կրող դատապարտյալների ֆուտբոլային թիմերը։ Լավագույն խաղացողները կխրախուսվեն հիմնարկի վարչակազմի կողմից։