Պաշտոնական

2025 թվականի գործունեության ամփոփում. «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներ

փետրվարի 18, 2026

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ ամփոփվել են «Աբովյան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկների՝ 2025 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներն ու գործունեության հիմնական արդյունքները։

«Աբովյան» ՔԿՀ

  • Ավելացել է տեխնիկատնտեսական սպասարկման՝ վարձատրվող աշխատանքներում ներգրավված ազատազրկված անձանց թիվը (2025թ՝ 34 անձ, 2024թ՝ 18 անձ)։
  • Ավելացել է հիմնարկում իրականացվող տարաբնույթ վերասոցիալականացման միջոցառումների քանակը (2025թ՝ 77 մշակութային, մարզական և կրոնական միջոցառում, 2024թ՝ 58)։

2024-2025թթ հիմնանորոգվել և շահագործման են հանձնվել՝

  • երկարատև տեսակցությունների սենյակները
  • քննչական գործողությունների սենյակները
  • մեկուսարանը
  • վարչական շենքը

 

«Սևան» ՔԿՀ

  • 2024թ-ին ԵԽ աջակցությամբ ստեղծվել են և 2025թ-ին շահագործման հանձնվել վերանորոգված և ժամանակակից սարքավորումներով հագեցած կահույքագործության և զոդման ուսումնական կենտրոն-արհեստանոցները, որտեղ ազատազրկված անձինք պատրաստել են մարզագույք, տարբեր տեսակի սեղաններ և աթոռներ մյուս քրեակատարողական հիմնարկների համար։
  • Աճել է մասնագիտական ուսուցման ծրագրերում ներգրավված ազատազրկված անձանց թիվը (2025 թ՝ 69 մասնակից, 2024թ՝ 41 մասնակից):
  • Աճել է հանրակրթական գործընթացում ներգրավված ազատազրկված անձանց թիվը (2025 թ՝ 16 մասնակից, 2024թ՝ 9 մասնակից)։
  • Աճել է տեխնիկատնտեսական սպասարկման՝ վարձատրվող աշխատանքներում ներգրավված ազատազրկված անձանց թիվը (2025 թ՝ 25 անձ, 2024թ՝ 14 անձ)։