Պաշտոնական
2025 թվականի ընթացքում Քրեակատարողական ծառայությունում իրականացված աշխատանքների ամփոփում․ առողջապահություն
փետրվարի 25, 2026
Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025 թվականի ընթացքում ազատազրկված անձանց առողջության պահպանման և բարելավման գործընթացները։
ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարությունների համագործակցության շրջանակներում՝
- «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բացվել է 2025թ․ վերակառուցված, ժամանակակից բուժսարքավորումներով համալրված, առավել բարվոք պահման պայմաններ ունեցող բժշկական կենտրոն՝ նախատեսված 95 մահճակալի համար։
- Առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում գործարկվել է 20 մահճակալի համար նախատեսված հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման բաժանմունք, որտեղ իրականացվում է ազատազրկված անձանց նեղ մասնագիտական բժշկական սպասարկում։