Պաշտոնական

2025 թվականի ընթացքում Քրեակատարողական ծառայությունում իրականացված աշխատանքների ամփոփում․ վերապատրաստումներ

փետրվարի 18, 2026

Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2025 թվականի ընթացքում տարբեր ստորաբաժանումների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման նպատակով իրականացված աշխատանքները։

  • Ծառայողական պարապմունքներ՝ քրեակատարողական հիմնարկների անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների համար։  Պարապմունքները վարել են հիմնարկների պետերի անվտանգության և պահպանության ապահովման ոլորտը համակարգող տեղակալները և նույն ստորաբաժանումների ղեկավարները։
  • Հրաձգության գործնական պարապմունքներ՝ քրեակատարողական հիմնարկների պահպանության ապահովման ստորաբաժանումների համար։ Պարապմունքներն անցկացվել են ՀՀ արդարադատության և պաշտպանության նախարարությունների համագործակցությամբ ԶՈՒ զորավարժադաշտերում։
  • Ուսումնական վարժանքներ՝ հատուկ նշանակության ստորաբաժանման համար։ Վարժանքներն անցկացվել են Arm Tactical մասնագիտական ուսումնական կենտրոնում։

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները մասնակցել են նաև միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից կազմակերպված մի շարք վերապատրաստումների։

  • ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով կենտրոնական մարմնի և ՔԿՀ-ների 41 աշխատակից մասնակցել է տարբեր վերապատրաստումների։
  • ԵՄ, ԵԽ, ՄԱԿ, ՄԻՊ, Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և այլ կազմակերպությունների միջոցով կենտրոնական մարմնի և ՔԿՀ-ների աշխատակիցները մասնակցել են տարբեր վերապատրաստումների: