Մարզական

32 ազատազրկված անձ մասնակցել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկում կազմակերպված սեղանի թենիսի մրցաշարին

օգոստոսի 05, 2024

ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել է սեղանի թենիսի մրցաշար ազատազրկված անձանց շրջանում: Մասնակցել է շուրջ 32 դատապարտյալ, որոնք մինչ մրցաշարը մարզվել են հիմնարկի՝ սպորտի համար նախատեսված բացօթյա տարածքում:

Առաջին երեք հորիզոնականը զբաղեցրել են դատապարտյալներ Վահագն Տիգրանյանը, Գևորգ Թոսունյանը և Տիգրան Մարկոսյանը:

Ազատազրկված անձանց վերասոցիալականացմանը և ազատ ժամանակի արդյունավետ օգտագործմանն ուղղված միջոցառումները քրեակատարողական հիմնարկներում կրում են մշտական բնույթ: