Պաշտոնական

«IRZ» միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը կազմակերպել է սեմինարներ քրեակատարողական հիմնարկներում

ապրիլի 23, 2021

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը և «IRZ» միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը 2016-17թթ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում համատեղ ներկայացնում են արդյունավետ միջոցառումների շարք, որոնք նախատեսված են Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ՔԿՀ-ների աշխատակիցների (ծառայողների) միջև գործնական փորձի փոխանակման համար։ 

Այդ միջոցառումների շրջանակներում, շարունակելով համագործակցության գործընթացը, 2021 թվականի ապրիլին «IRZ» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանի գլխավորությամբ ՀՀ ԱՆ «Կոշ», «Վարդաշեն», «Գորիս» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում իրականացվել են հայաստանյան և գերմանական ՔԿՀ-ների աշխատակիցների (ծառայողների) միջև փորձի փոխանակման և վերապատրաստման սեմինարներ միջազգային չափանիշների համատեքստում քրեակատարման հարցերի շուրջ։ Սեմինարներին օնլայն ձևաչափով միացել են նաև գերմանացի փորձագետները՝ Քարլսռուհեի քրեակատարողական հիմնարկի ղեկավար Թոմաս Մյուլլերը և Բադեն-Վյութեմբերգի քրեակատարողական կրթական կենտրոնի ներկայացուցիչ Հայնց Բրյուխենը։

Համագործակցության ընթացքում նախատեսված ծրագրերն իրականացվել են բարձր շահավետությամբ և փորձագետների կողմից ստացել են դրական արձագանքներ։

Հավելենք նաև, որ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ։