Կրթական

«Rehab.am» վերականգնողական կենտրոնի մասնագետները դասախոսություն են անցկացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

մարտի 21, 2025

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից կազմակերպվել էր հերթական հանդիպումը «Rehab.am» վերականգնողական կենտրոնի մասնագետների հետ։

Կենտրոնի ծրագրային ղեկավար, հոգեբան Մարիաննա Աբովյանը և քիմիական կախվածությունների գծով խորհրդատու Վերա Օվեչկինան ազատազրկված կանանց համար անցկացրել են «Կախվածությունների առաջացման սոցիալ-հոգեբանական գործոնները, կախվածությունների դրսևորումները և հաղթահարման բարդությունները» թեմայով դասընթաց։ 

Մասնագետները մասնավորապես ներկայացրել են կախվածության ազդեցությունն անձի ֆիզիկական և հոգեբանական վիճակի վրա, կախվածության հաղթահարման գործում ճիշտ աջակցության և մասնագիտական օգնության կարևորությունը, ինչպես նաև պատասխանել են ազատազրկված կանանց հետաքրքրող հարցերին։