«Աբովյան» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ
հոկտեմբերի 27, 2025
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետի (ծածկագիր՝ 12-2ՔԾ-ՔՀ8.11-Կա-9) (Կոտայքի մարզ, ք.Աբովյան, 2-րդ արդյունաբերական թաղամաս 30/1) քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կամ էլեկտոնային տարբերակով (Օրենսդրության պահանջների համապատասխան) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խումբ (Կոտայքի մարզ, ք.Աբովյան, 2-րդ արդյունաբերական թաղամաս 30/1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում (կցվում է)
- անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
- միջնակարգ կամ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայական՝ պատճենով,
- մեկ լուսանկար՝ 3x4 չափսի։
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 13-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:
Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ը:
Մրցույթը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում (Կոտայքի մարզ, ք.Աբովյան, 2-րդ արդյունաբերական թաղամաս 30/1):
Հիմնական աշխատավարձը 262․754 (երկու հարյուր վաթսուներկու հազար յոթ հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ է:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ (հասցե՝ Կոտայքի մարզ, ք.Աբովյան, 2-րդ արդյունաբերական թաղամաս 30/1, 060-47-77-08, էլեկտրոնային փոստի հասցե՝ abovyan.kadrer@penitentiary.am)։
Հարցազրույցում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 10, 15, 21, 32, 35, 57, 66, 69, 73, 78-79, 89, 93-94, 122, 127, 135, 144, 151, 159, 173, 180, 191-198.
հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2-26, 29-35, 38-49, 54-57.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139080
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3-8, 16-24.
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777
ՀՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ՝ 5,9,14,17,19,25,40, 55-58,65-69,80,83-85,95,121,Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165138
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական
ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների
գործունեության կարգը հաստատելու մասին»
N 194-Ն հրաման.
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=72368
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական
ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների
գործունեության կարգը հաստատելու մասին»
N 195-Ն հրաման.