Քրեակատարողական ծառայություն

«Աբովյան» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետներ

մարտի 28, 2025

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետների (ծածկագիր՝ 12-2ՔԾ-ՔՀ8.11-Կա-14, ծածկագիր՝ 12-2ՔԾ-ՔՀ8.11-Կա-17) (Կոտայքի մարզ, ք.Աբովյան, 2-րդ արդյունաբերական թաղամաս, 30/1) քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կամ էլեկտոնային տարբերակով (Օրենսդրության պահանջների համապատասխան) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խումբ (Կոտայքի մարզ, ք.Աբովյան, 2-րդ արդյունաբերական թաղամաս, 30/1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (կցվում է),
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  3. միջնակարգ կամ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայական՝ պատճենով, 
  6. մեկ լուսանկար՝ 3x4 չափսի։

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի ապրիլի 07-ից մինչև ապրիլի 21-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:

Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ը:

Մրցույթը կանցկացվի 2025 թվականի մայիսի 07-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում (Կոտայքի մարզ, ք.Աբովյան, 2-րդ արդյունաբերական, թաղամաս 30/1):

Հիմնական աշխատավարձը 262․754 (երկու հարյուր վաթսուներկու հազար յոթ հարյուր հիսունչորս) ՀՀ դրամ է: 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ (հասցե՝ Կոտայքի մարզ, ք.Աբովյան, 2-րդ արդյունաբերական թաղամաս, 30/1, 060-47-77-08, էլեկտրոնային փոստի հասցե՝ abovyan.kadrer@penitentiary.am)

Հարցազրույցում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 10, 15, 21, 32, 35, 57, 66, 69, 73, 78-79, 89, 93-94, 122, 127, 135, 144, 151, 159, 173, 180, 191-198.

հղումը՝https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723 

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2-26, 29-35, 38-49, 54-57.

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139080

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3-8, 16-24.

հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=134777

ՀՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ՝ 5,9,14,17,19,25,40, 55-58,65-69,80,83-85,95,121,Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=165138

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 194-Ն հրաման.

Հղումը՝  https://www.arlis.am/documentview.aspx?docid=72368

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 195-Ն հրաման.

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=72279