Քրեակատարողական ծառայություն

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգնության ապահովման բաժնի երորրդ կարգի մասնագետներ

օգոստոսի 04, 2025

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի  անվտանգնության  ապահովման բաժնի  երորրդ կարգի մասնագետների   (ծածկագիր՝ 12-2ՔԾ-ՔՀ6.12-Կա-46, 12-2ՔԾ-ՔՀ6.12-Կա-47, 12-2ՔԾ-ՔՀ6.12-Կա-55, 12-2ՔԾ-ՔՀ6.12-Կա-57) (Հայաստան, Վաղարշապատ համայնք, Չոբանքարա  խճուղի 23) քրեակատարողական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: 

Հիմնական աշխատավարձը՝ 267.233 ՀՀ դրամ։

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով (Օրենսդրության պահանջների համապատասխան) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունք (Հայաստան, Վաղարշապատ  համայնք, Չոբանքարա խճուղի 23) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում (կցվում է),
  2.  անձնագիր և կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրայինծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
  3. միջնակարգ կամ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի: 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի օգոստոսի 13-ից մինչև 2025 թվականի օգոստոսի 28-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:

Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:30-ից 17:30-ը:

Մրցույթը կանցկացվի 2025 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում (Հայաստան, Վաղարշապատ համայնք, Չուբանքարա խճուղի 23):

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ (հասցե՝ Հայաստան, Վաղարշապատ համայնք, Չոբանքարա խճուղի 23, 033-50-30-02, էլեկտրոնային փոստի հասցե՝ armavir.kadrer@penitentiary.am)։